07.06.2017|
18:37
Հունիսի 6-ին Տավուշի Կողբ գյուղում տեղի է ունեցել ապագա Թումո Կողբ կենտրոնի կառուցման մեկնարկի և նախագծի ներկայացման միջոցառումը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ներկայությամբ` նախագծի մեկնարկը հայտարարել են Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազեանը, Կողբ հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը և Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը։ Այնտեղ էին նաև շրջանի դպրոցների տնօրեններն ու աշակերտները՝ ապագա թումոցիները և կենտրոնի հարակից զորամասի ղեկավարները։